top of page

The new media projects are of great importance. ՃԱԱԽ-ի մեդիա նոր ծրագրերը լուրջ հետաքրքրություն առաջացրին

Updated: Feb 1




Today on February 20th NRSC hosted the Deputy Head of the Mission, the First Secretary of the Embassy of the Czech Republic in Yerevan Jan Plesinger.

NRSC Director Poghos Shahinyan presented the Organisation’s more than 14-year experience in main directions, implemented projects as well as ongoing activities. Apart from implementing educational and PR activities the Organisation is taking serious steps in having impact on public policy making on road safety in Armenia. The vivid example of the latter was the recently expressed clear position against right-wheel vehicles and proposed mechanism for importing and exploitation of the right-wheel vehicles.

One of the main aims of NRSC is to raise the burning issues in the sphere, formulate the agenda and propose solutions based on international expertise. For this reason as well as for carrying out the other components of its mission NRSC has started a new unprecedented media initiative, which will be launched very soon in online platform.

Jan Plesinger showed his great interest over the initiative and mentioned that he liked the creative approach of the Organisation for visualising and publicising the problems, including the Organisation’s creative wall. After a photo-shoot near the wall our guests got acquainted with the new TV pavilion where the first program will be shot on the online RS TV channel.


ՃԱԱԽ-ի մեդիա նոր ծրագրերը լուրջ հետաքրքրություն առաջացրին

ՃԱԱԽ-ում այսօր՝ փետրվարի 20-ին, հյուրընկալել էինք ՀՀ-ում Չեխիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Ժան Պլասինգերին։

ՃԱԱԽ ղեկավար Պողոս Շահինյանը նրան ներկայացրեց կազմակերպության ավելի քան տասնչորսամյա գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված և այժմ իրականացվող ծրագրերը։ Կրթական ու քարոզչական գործունեությունից զատ, կազմակերպությունը լուրջ քայլեր է կատարում նաև Հայաստանում ճանապարհային անվտանգության ապահովման առումով պետական քաղաքականության մեջ որոշակի ազդեցություն ունենալու առումով։ Ինչպես, օրինակ, վերջերս կազմակերպությունն իր հստակ դիրքորոշումն է արտահայտել և հստակ լուծման մեխանիզմ առաջարկել աջ ղեկով մեքենաների ներմուծման և շահագործման խնդրի վերաբերյալ։

ՃԱԱԽ-ն իր հիմնական նպատակներից է համարում ոլորտում խնդրահարույց հարցերի բարձրաձայնումը, ոլորտային օրակարգի ձևավորումն ու խնդիրների լուծման նպատակով միջազգայն փո

րձագիտական մակարդակով լուծումներ առաջարկելը։ Այս նպատակով, ինչպես նաեւ իր առաքելության մյուս բաղադրիչներն ավելի ազդեցիկ իրականացնելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է և շուտով կմեկնարկի մեդիա նախագծեր՝ առցանց տիրույթում։

Ժան Պլասինգերը դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեց և նշեց, որ շատ է հավանում կազմակերպության ստեղծագործական մոտեցումը խնդիրների վիզուալացման և հանրայնացման նպատակով, այդ թվում և՝ մեր գրասենյակի պատկերային պատը։ Դրա ներքո լուսանկարվելուց հետո մեր հյուրերը ծանոթացան նաև հեռուստատեսային նոր տաղավարին, որտեղ օրերս արդեն կնկարահանվի առաջին հաղորդումն առցանց RS TV յութուբյան ալիքի համար։



Comments


bottom of page