top of page

“Speak up to save lives” flashmob in Yerevan. Երեւանում տեղի ունեցավ «Բարձրաձայնե՛նք, փրկե՛նք կյանքեր» ֆլեշմոբը

Updated: Jan 30




“Speak up to save lives” flashmob in Yerevan

“Speak up to save lives” flash mob took place in Baghramyan Avenue with participation of schoolkids of Yerevan.

The flash mob was organized by NRSC in cooperation with Yerevan Municipality and the Traffic Police in frames of UN Global Road Safety Week. The purpose of the flash mob was to speak up through the mouth of schoolkids about road safety issues and demand from the road users to follow traffic rules and the Government to make comprehensive actions.

Firstly there was a discussion with schoolkids in the Lovers’ park about the road safety issues, the urgency of following the traffic rules, this year’s UN messages and the importance of spreading the latter. After that schoolkids moved to Baghramyan avenue by holding posters with such demands as: “I demand a safer journey”, “I demand to wear a seat-belt”, “I demand political will”, “I demand to slow down” and others to show their call to all road users. Besides, the schoolkids distributed flyers to the passers-by about basic road traffic rules. 

“With this activity with schoolkids we speak up and call for action to the Government and the public at large. We must be persistent and everyone of us should work hard to decrease the number of road traffic crashes, fatalities and injuries. The primary step, for sure, is to update the Road Safety Strategy, which is outdated since 2013 and the Action Plan, as whatever is being done now by the Government does not take a systematic character. If we work with combined efforts in a systematic way, we will succeed”, – said NRSC Program Manager Tatevik Hovhannisyan.


Երեւանում տեղի ունեցավ «Բարձրաձայնե՛նք, փրկե՛նք կյանքեր» ֆլեշմոբը

«Բարձրաձայնե՛նք, փրկե՛նք կյանքեր» կարգախոսի ներքո այսօր՝ մայիսի 11-ին, Երեւանում, Մարշալ Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցավ ֆլեշմոբ մայրաքաղաքի դպրոցների աշակերտների մասնակցությամբ։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախաձենությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՃՈ աջակցությամբ իրականացված հանրային ակցիան ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվա շրջանակներում էր։ Նպատակը ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումն էր, կարեւոր հարցերի թիրախավորումը, դրանց լուծման ուղղությամբ երկրի ղեկավարության, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակի ուշադրության գրավումը, գիտակցության բարձրացումը։

Ֆլեշմոբի մասնակիցների հետ Սիրահարների այգում կազմակերպիչները նախ զրուցեցին ճանապարհային անվտանգության կարեւորության, օրվա ուղերձների, դրանց տարածման նշանակության մասին։ Ապա այդ ուղերձներով պաստառներով, որոնք են՝ «Պահանջում ենք անվտանգ երթեւեկություն», «Պահանջում ենք քաղաքական կամք», «Նվազեցրո՛ւ արագությունը», «Ամրակապվի՛ր», «Բարձրաձայնի՛ր, փրկի՛ր կյանքեր», աշակերտները շարժվեցին Բաղրամյան պողոտա եւ շարվեցին պողոտայի երկայնքով՝ երկու կողմերում՝ այդպիսով նաեւ իրենց ուղերձը հղելով հանրությանը։ Աշակերտներն անցորդներին բաժանեցին նաեւ թռուցիկներ երթեւեկության անվտանգության կանոնների մասին։

«Այս միջոցառմամբ մենք՝ երեխաների հետ միասին, մեր ձայնն ենք բարձրացնում, ուղերձ ենք հղում ինչպես կառավարությանն, այնպես էլ հանրության լայն շրջանակին։ Պետք է հետեւողական լինենք, եւ  բոլորս մեր տեղերում ամեն ինչ անենք վթարների, զոհերի եւ վիրավորների թիվը նվազեցնելու համար։ Առաջնային է, անշուշտ, պետական ռազմավարության եւ գործողությունների պլանի թարմացումը, որը 2013 թվականից ի վեր չի թարմացվել եւ այժմ ինչ էլ արվում է, ոչ համակարգված բնույթ է կրում։ Համակարգված եւ միասնաբար աշխատելու դեպքում մենք կհաջողենք»,- ասաց ՃԱԱԽ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը։

Comments


bottom of page